Բրազիլիայի Գերագույն դատարանը վճռել է, որ X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցը պետք է երկրում անհապաղ և ամբողջությամբ դադարեցվի՝ հայտնել է BBC-ն։ Հարթակի արգելքը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև X-ը կկատարի դատական բոլոր կարգադրությունները և կվճարի սահմանված բոլոր տուգանքները: Ակնկալվում է, որ X-ը Բրազիլիայում անհասանելի կդառնա առաջիկա 24 ժամվա ընթացքում:                
 

Հիմա էլ փորձում է Տավուշի գյուղերի բնակիչներին իրար դեմ հանել

Հիմա էլ փորձում է Տավուշի գյուղերի բնակիչներին իրար դեմ հանել
18.04.2024 | 20:17

Ոսկեպարում Նիկոլի ելույթի մասին տեղեկություններ են հաղորդում ներկաներից ոմանք։ Ըստ այդ տեղեկությունների՝ Նիկոլը փորձել է մարդկանց համոզել, թե ճանապարհը չի հանձնվի Ադրբեջանին, բայց փոխարենը Բերքաբերից հատված կհանձնվի թշնամուն։

Այսինքն, հիմա էլ փորձում է Տավուշի տարբեր գյուղերի բնակիչներին իրար դեմ հանել։

Ըստ նիկոլական տրամաբանության՝ բավական չէ, որ Բերքաբերից թշնամին գրավել է Ջողազի ջրամբարի կեսը, Փայտասարը, գյուղի այգիներից ավելի քան 1200 հեկտար, հիմա էլի է ուզում հանձնել։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 1227

Մեկնաբանություններ